1000х90.jpg (78 KB)

Ռուսաստանի հետ համաձայնությունների շուրջ հանրաքվեի արդյունքները պարտադիր բնույթ չեն կրելու. Զելենսկի

Armenpress 17:42, 23 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել Է, որ Ռուսաստանի հետ խաղաղ համաձայնությունների կնքման հարցի շուրջ իր կողմից առաջարկված հանրաքվեն օրենսդրական նախաձեռնություն չԷ, այսինքն՝ դրա արդյունքները պարտադիր բնույթ չեն կրելու, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք պետք Է լսենք յուրաքանչյուր մարդու: Դա օրենսդրական հանրաքվե չԷ, այլ տեղեկատվական. քաղաքացինե՛ր, ինչ եք դուք մտածում: Սա նորմալ խոսակցություն Է մարդկանց հետ»,-նախագահի խոսքը մեջբերել Է նրա վարչակազմի մամուլի ծառայությունը:

Զելենսկին պարզաբանել Է, որ հանդես Է եկել նման հանրաքվեի անցկացման գաղափարով, որովհետեւ «բացահայտության Է ձգտում երկրի համար կարեւոր հարցերը քննարկելիս եւ չի ցանկանում որոշումներ ընդունել փակ դռների հետեւում, ինչպես արվում Էր նախկինում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am