1000х90.jpg (78 KB)

Մայիսի 24-ին դադարեցվելու է Քաղսի, Սոլակ, Լեռնանիստ գյուղերի և Հրազդանի մի թաղամասի գազամատակարարումը

Armenpress 17:43, 23 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. մայիսի 24-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 13.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Քաղսի, Սոլակ, Լեռնանիստ գյուղերի և Հրազդան քաղաքի «Երիտասարդական» թաղամասի գազամատակարարումը:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am