Անթիլիասում հրատարակվել է «Մշակույթը Հայաստանի Առաջին Հանրապետությունում (1918-1920)» գիտաշխատությունը

Armenpress 17:32, 23 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիոյ «Խաչիկ Պապիկյան հիմնադրամ»-ի հրատարակությունների շրջանակներում լույս է տեսել Գուրգեն Վարդանյանի հեղինակած «Մշակույթը Հայաստանի Առաջին Հանրապետությունում (1918-1920)» գիտաշխատությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մենագրությունում  առաջին անգամ ամփոփ կերպով ներկայացվել են ազգային պետական շինարարության գործընթացում իրականացված միջոցառումները կրթական համակարգում, մշակույթի տարբեր բնագավառներում։ Հատորը խմբագրել է «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am