Եվրոպական խաղերին Հայաստանը կներկայացնեն 9 բռնցքամարտիկ

Armenpress 23:39, 22 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպական երկրորդ խաղերին կմասնակցի 9 մարզիկով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանն արդեն որոշել է հավաքականի կազմը: Մինսկ կմեկնի 9 բռնցքամարտիկ` 8 տղա եւ 1 աղջիկ: Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 56 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Կորյուն Աստոյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am