Հարավաֆրիկյան Հանրապետության խորհրդարանը երկրի նախագահ է ընտրել

Armenpress 21:05, 22 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավաֆրիկյան Հանրապետության խորհրդարանը երկրի նախագահի պաշտոնում է ընտրել Սիրիլ Ռամաֆոսային՝ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տոնած «Աֆրիկյան ազգային կոնգրես» կուսակցության առաջնորդին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է ՀԱՀ նախագահի աշխատակազմը:

Ռամաֆոսայի թեկնածությունը միակն է եղել:

«Աֆրիկյան ազգային կոնգրես» կուսակցությունը մայիսի 8-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում ստացել էր ձայների 57.51 տոկոսը:

Հարավաֆրիկյան Հանրապետության խորհրդարանական ընտրություններն անցկացվում են 5 տարին մեկ: Հաղթանակ տոնած կուսակցությունն արդյունքում իր առաջնորդին նշանակում է երկրի նախագահի պաշտոնում:

Սիրիլ Ռամաֆոսան երկրի նախագահի պաշտոնն առաջին անգամ ստանձնել էր 2018 թվականին՝ Ջեյկոբ Զումայի հրաժարականից անմիջապես հետո:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am