Իտալիայում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով վիրավոր ՀՀ քաղաքացիների թիվը 5-ն է. ԱԳՆ

Armenpress 20:30, 22 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Սիենա-Ֆլորենցիա ավտոմայրուղում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորների թվում կա Հայաստանի Հանրապետության 5 քաղաքացի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի էջում հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ հղում անելով Իտալիայում ՀՀ դեսպանությանը:

«Տուժածներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն: Նրանցից 4-ն արդեն դուրս են գրվել, իսկ 1-ն ունի թեթև վնասվածքներ և դեռ գտնվում է հիվանդանոցում: Դեսպանությունն անմիջական կապի մեջ է Սիենայի պրեֆեկտուրայի և պատկան այլ մարմինների հետ՝ նոր մանրամասներ ստանալու նպատակով»,- հայտնում է ԱԳՆ-ն:

Ավելի վաղ Իտալիայում ՀՀ դեսպանությունը հաղորդել էր 2 վիրավորների մասին:

Իտալիայի Սիենա-Ֆլորենցիա ավտոմայրուղում վթարված տուրիստական ավտոբուսում գտնվել է 60 զբոսաշրջիկ տարբեր երկրներից՝ Ղազախստանից, Հայաստանից, Վրաստանից և այլ երկրներից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am