ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի հրամանով կգումարվի դատավորների արտահերթ ընդհանուր ժողով

Armenpress 20:06, 22 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի մայիսի 22-ի թիվ 18-Ա հրամանի համաձայն՝ մայիսի 27-ին ժամը 16:00-ին հրավիրվել է Հայաստանի Հանրապետության դատավորների արտահերթ ընդհանուր ժողով, որը տեղի կունենա Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրի վարչական շենքում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատական դեպարտամենտից։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am