Սուրեն Պապիկյանի մոտ քննարկվել է Հանրապետության տոնին նվիրված միջոցառումների ծրագիրը

Armenpress 17:22, 22 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն անցկացրել է Հաղթանակի և խաղաղության ու Հանրապետության տոներին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը միջգերատեսչական հանձնաժողովի կազմում ընդգրկված կառույցների ներկայացուցիչների հետ քննարկել է Հանրապետության տոնին նվիրված միջոցառումների կազմակերպմանը   և համակարգմանն ուղղված մի շարք հարցեր։

Մասնավորապես՝  հստակեցվել են նախատեսվող միջոցառումների ծրագիրը, պատասխանատու և աջակցող գերատեսչությունների գործառույթները, ինչպես նաև տոնակատարությունների բովանդակային, թեմատիկ, խորհրդանշական և արարողակարգային բաղադրիչները։   

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am