ԵԿՄ վարչության նախագահը Տավուշի մարզային խորհրդի նոր նախագահ է նշանակել

Armenpress 16:39, 22 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրապահ կամավորականների միության կանոնադրության համաձայն (9.14) համագումարից հետո ԵԿՄ վարչության նախագահի հրամանով նշանակվում են կառույցի մարզային խորհրդի  ղեկավարներ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ԵԿՄ լրատվության բաժնից, առաջին նշանակումը Ս. Միքայելյանը Տավուշի մարզում կատարեց:

Մայիսի 21-ին ԵԿՄ վարչության փոխնախագահները, վարչության անդամները  ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ հանդիպեցին Տավուշի մարզի երկրապահներին:

Հանդիպման նպատակը Տավուշի մարզային խորհրդի նոր  ղեկավարի ներկայացումն էր:

Ս. Միքայելյանի հրամանով ԵԿՄ Տավուշի մարզային խորհրդի նախագահի պաշտոնում Ռուդիկ Դավթյանին փոխարինեց Աշոտ Երիցյանը, ով ղեկավարում էր  Իջևանի տարածքային բաժանմունքը:

Մանրամասները` տեսանյութում



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am