Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում կաթոլիկ միսիոներուհու են սպանել

Armenpress 16:14, 22 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում (ԿԱՀ) սպանել են միսիոներուհի Ինես Նիեւես Սանչոյին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Բանգասու քաղաքի թեմի առաջնորդ Խուան Խոսե Ագիռեն:

Նրա խոսքով՝ 77-ամյա միսիոներուհին Ֆրանսիայի Filles de Jesus de Massac միաբանությունից, գլխատվել Է Նոլա ավանում: Կնոջ խեղված մարմինը գտել են մայիսի 20-ին: Միսիոներուհուին, որը, բացի Իսպանիայի քաղաքացիությունից, ունի նաեւ Ֆրանսիայի քաղաքացիություն, Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում աշխատել Է 26 տարի:

Ագիռեն Իսպանիայի COPE ռադիոկայանին տված հարցազրույցում պատմել Է, որ ինչ-որ անձինք մտել են սենյակ, «նրան դուրս քաշել մահճակալից», իսկ մայիսի 20-ին նրան «գտել են գրեթե գլխատված»:

«Մայիսի 21-ին նրան արդեն հողին են հանձնել»,- հավելել Է նա: Կնոջ մահվան կապակցությամբ ցավակցություն Է հայտնել Իսպանիայի վարչապետի պաշտոնակատար Պեդրո Սանչեսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am