Քվենտին Տարատինոն պատմել Է, թե ինչու Է ամուրի մնացել մինչեւ 55 տարեկանը

Armenpress 16:09, 22 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի ռեժիսոր Քվենտին Տարատինոն, որը Կաննի կինոփառատոնում ներկայացրել Է «Մի անգամ… Հոլիվուդում» նոր ֆիլմը, պատմել Է, թե ինչու չի ամուսնացել մինչեւ 55 տարեկանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մի անգամ… Հոլիվուդում» կինոնկարի պրեմիերան կայացել Է նախօրյակին Կաննում: Տարանտինոյի նոր աշխատանքը դիմավորել են երկարատեւ օվացիաներով: Մայիսի 22-ին ֆիլմի աստղերը՝ Լեոնարդո դի Կապրիոն, Բրեդ Փիթը, Մարգո Ռոբին եւ ռեժիսորն ինքը շփվել են լրագրողների հետ:

«Ես ամուսնացել եմ կես տարի առաջ: Իմ կինը նստած Է ձեր առջեւ: Ավելի վաղ ամուսնանալ չեմ պլանավորել, բայց հիմա հասկանում, թե ինչու. ես պարզապես սպասում Էի հանդիպել իդեալական կնոջ»,- ասել Է Տարանտինոն իր կյանքում տեղի ունեցած փոփոխությունների մասին: Այս տարվա մարտին լրացել Է նրա 56 տարին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am