Սահակաշվիլին պաշտպանել Է նախագահի պաշտոնում Զելենսկու առաջին նշանակումները

Armenpress 15:36, 22 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրացական պետության նախկին ղեկավար Միխեիլ Սահակաշվիլին պաշտպանել Է Ուկրաինայի նախագահի պաշտոնում Վլադիմիր Զելենսկու առաջին նշանակումները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ավելի վաղ Զելենսկին իրավաբան Անդրեյ Բոգդանին նշանակել Է նախագահի վարչակազմի ղեկավար, Սերգեյ Տրոֆիմովին՝ վարչակազմի առաջին փոխղեկավար, իսկ Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարար Ելենա Զերկալին՝ վարչակազմի փոխղեկավար: Ավելի ուշ Զերկալի նշանակման մասին հրամանագիրն անհետացել Է պետության ղեկավարի կայքից:

«Ուկրաինսկայա պրավդա» հրատարակության տեղեկատության համաձայն, նա հրաժարվել Է պաշտոնից: Մայիսի 21-ին Բոգդանը հայտարարել Է, որ Զելենսկին Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի (ԱԱՊԽ) քարտուղարի պաշտոնի համար դիտարկում Է ֆինանսների նախկին նախարար Ալեքսանդր Դանիլյուկի թեկնածությունը: «Զելենսկին իր նախընտրական թիմի ամենաարդյունավետ ներկայացուցչին նշանակել Է ՆՎ-ի (նախագահի վարչակազմի) ղեկավար»,- գրել Է Սահակաշվիլին Facebook-ի իր Էջում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am