Մայիսի 28-ից Հանրապետության հրապարակի ջրային շոուն կլինի ժամը 21:00-23:00-ն

Armenpress 15:28, 22 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Հանրապետության հրապարակի գունաերաժշտական շատրվանների ժամանակացույցում մայիսի 28-ից  կկատարվեն փոփոխություններ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ջրային շոուն կմեկնարկի ժամը 21:00-ից և կշարունակվի մինչև 23:00-ն:

Տեխնիկական-սանիտարական օրն այսուհետ երեքշաբթի օրվա փոխարեն կտեղափոխվի երկուշաբթի:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am