Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով կդադարեցվի Ջրվեժ գյուղի և մեկ գազալցակայանի գազամատակարարումը

Armenpress 15:08, 22 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. մայիսի 23-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի, մայիսի 23-ի ժամը 06.00-ից մինչև մայիսի 24-ի ժամը 17.00-ն՝ Տավուշի մարզի  «ԱՏ գազ» ՍՊԸ-ի  ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am