Ճապոնական երկու կորպորացիաներ հետաձգել են Huawei-ի նոր մոդելի սմարթֆոնների վաճառքը. Kyodo

Armenpress 12:38, 22 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շարժական կապի SoftBank եւ KDDI ճապոնական կորպորացիաները մայիսի 22-ին հայտարարել են, որ հետաձգում են Huawei ընկերության արտադրության նոր մոդելների սմարթֆոնների ավելի վաղ պլանավորված վաճառքները: Նրանք եկել են այն եզրակացության, որ չեն կարող երաշխավորել այս գաջեթների անվտանգ եւ հուսալի օգտագործումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Kyodo լրատվական գործակալությունը:

Ճապոնական ընկերությունները դեռեւս չեն հայտնել, թե իրենք մտադիր են արդյոք այսուհետեւ վաճառել Huawei-ի սմարթֆոններ: Ճապոնիայում դրանք վաճառում են միայն SoftBank-ը եւ KDDI-ն: Այս կորպորացիաների որոշումը, նշում Է գործակալությունը, կապված Է այն բանի հետ, որ ԱՄՆ-ի վարչակազմը փաստորեն արգելել Է ամերիկացի ձեռնարկատերերին անհրաժեշտ բաղադրիչներ մատակարարել Huawei-ի կարիքների համար: Այդ կապակցությամբ, մասնավորապես, Google կորպորացիան դադարեցրել Է իր շփումները չինական ընկերության հետ, ներառյալ նրան ծրագրային ապահովում տրամադրելը: Huawei-ն այդպիսով կկորցնի Android շարժական օպերացիոն համակարգի նորացումներից օգտվելու հնարավորությունը, որով հանդերձված են նրա կողմից արտադրվող սմարթֆոնները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am