Արգենտինայում դատական առաջին լսումներն են անցկացվել նախկին նախագահ Կիրշների գործով

Armenpress 12:35, 22 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոռուպցիայի գործով առաջին դատավարությունն Է կայացել Արգենտինայի նախկին նախագահ Քրիստինա Կիրշների եւ եւս 12 հոգու նկատմամբ, որի ընթացքում ընթերցվել են ամբաստանյալներին ներկայացվող մեղադրանքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կիրշներին, նրա հարազատներին եւ մի շարք պաշտոնյաների կասկածում են նախահամաձայնության եւ փողերի լվացման մեջ, որոնք ստացվել են 2007 – 2015 թվականներին ձեռնարկիչ Լասարո Բաեսի միջոցով պետական աշխատանքներ կատարելիս: Այդ ժամանակ Կիրշները ղեկավարում Էր երկիրը: Դատարանում նախկին նախագահը ելույթ չի ունեցել: Դատական նիստից մի քանի ժամ առաջ Կիրշները Twitter-ում հայտարարել Է, որ այդ դատական ունկնդրությունները հետապնդման նոր փուլ են մեկ նպատակով. իրեն մեղադրյալի աթոռին նստեցնել նախընտրական արշավի թեժ պահին: Նախկին նախագահը փոխնախագահի պաշտոնի համար իր թեկնածությունն Է առաջադրել 2019 թվականի ընտրություններում: Հաջորդ դատավարությունը կկայանա մայիսի 27-ին: Գործի քննության շրջանակներում պլանավորվում Է լսել 160 վկայի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am