Ֆրանսիան առաջարկել Է ՀՕՊ-ի միջոցներ տեղակայել Թուրքիայում

Armenpress 11:16, 22 Մայիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան առաջարկել Է ժամանակավորապես հակաօդային պաշտպանության միջոցներ` SAMP-T համակարգեր տեղակայել Թուրքիայի տարածքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, մայիսի 21-ին հայտնել Է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:«Մենք որոշակի փուլի ենք հասել այդ թեմայի շուրջ բանակցություններում: Նրանք (Ֆրանսիան) առաջակել են SAMP-T համալիրներ տեղակայել Թուրքիայում: Մենք շարունակում ենք աշխատանքն այդ ուղղությամբ»,- նախարարի խոսքը մեջբերել Է Hurriyet թերթը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am