Էդուարդ Աղաջանյանը Կանադայում կմասնակցի «Բաց կառավարման գործընկերության» համաժողովին

Armenpress 20:43, 21 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը 2019 թվականի մայիսի 28-ից մինչև հունիսի 2-ը կգործուղվի Կանադա՝ Օտտավա: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Էդուարդ Աղաջանյանն Օտտավայում կմասնակցի  «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության բարձր մակարդակի համաժողովին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am