«Իմ քայլը» չի քննարկել ԲԴԽ-ն կամ ՍԴ-ն ցրելու հարցը. Լիլիթ Մակունց

Armenpress 20:13, 21 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հերքում է տեղեկությունը, թե խմբակցությունը քննարկել է Բարձրագույն դատական խորհուրդը և Սահմանադրական Դատարանը ցրելու հարցը:

«Պաշտոնապես հերքում եմ, որ խմբակցության հանդիպման ընթացքում ԲԴԽ կամ ՍԴ կառույցները ցրելու մասին խոսակցություն է գնացել: Կատարյալ հերյուրանք է: Հորդորում եմ չտարածել ապատեղեկատվություն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ֆեյսբուքի իր էջում գրել է նա:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am