1000х90.jpg (78 KB)

Մայիսի 21-ին սպասվող իրադարձությունները

Armenpress 10:00, 21 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ մայիսի 21-ին, ՀՀ ԱԳՆ-ում կկայանա նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի ճեպազրույցը: Նա կանդրադառնա արտաքին քաղաքական վերջին զարգացումներին:

ՀՀ կրթության և գիտության  նախարարությունում կանցկացվի  դպրոցականների  առարկայական օլիմպիադաների I կարգի դիպլոմների հանձնման արարողություն: Դիպլոմները կհանձնի ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

Երևանում նախատեսված քննարկմանը կներկայացվի Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակ: Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և այլք։

Հայաստանում ներդրվում են պոլիոմիելիտի լրացուցիչ պատվաստումներ՝ 18 ամսականից մինչև 5 տարեկան երեխաների շրջանում: Մասնագետները կներկայացնեն դրա անհրաժեշտության հանգամանքները կանդրադառնան պատվաստումների ցուցանիշներին:

Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա համերգ՝ նվիրված Եվրոպայի օրվան: Համերգային ծրագրում կհնչի Լյուդվիգ վան Բեթհովենի Իններորդ սիմֆոնիան։ Մինչ համերգը` մամուլի ասուլիում, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը մանրամասներ կներկայացնեն համերգի վերաբերյալ: Օրվա առթիվ կմարվի և շրջանառության մեջ կդրվի մեկ նամականիշ՝ նվիրված «Եվրոպա 2019: Ազգային թռչուններ» թեմային։

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am