1000х90.jpg (78 KB)

«Փյունիկ»-ը Հայաստանի առաջնության առաջատարն է

Armenpress 19:42, 20 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը դեռևս գլխավորում է «Փյունիկ»-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 34-րդ տուրից հետո երևանյան ակումբն ունի 57 միավոր: «Արարատ-Արմենիա»-ն առաջատարից զիջում է միայն 2 միավոր և հավաքել է 55 միավոր: Եռյակի վերջում 51 միավորով «Բանանց»-ն է:

Մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղում գործող չեմպիոն «Ալաշկերտ»-ն է, որն ունի 50 միավոր: 40 միավոր ունի «Լոռի»-ն, 36-ը՝ «Շիրակ»-ը, 34-ը՝ «Գանձասար-Կապան»-ը, 25-ը՝ «Արցախ»-ը: Աղյուսակի հետնապահը «Արարատ»-ն է 22 միավորով:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am