Կաննի փառատոնում կինոքննադատների վարկանիշը գլխավորել Է Ալմոդովարի «Ցավ եւ փառք» ֆիլմը. Screen

Armenpress 18:00, 20 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանացի կինոռեժիսոր Պեդրո Ալմոդովարի «Ցավ եւ փառք» ֆիլմը ներկայում գլխավորում Է կինոքննադատների վարկանիշը Կաննի փառատոնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են այն տվյալները, որոնք մայիսի 20-ին հրապարակվել են Screen ամենօրյա հանդեսում:

Կինոքննադատների վարկանիշում Ալմոդովարի կինոնկարն ստացել Էր 3,3 բալ: Ֆիլմը ներկայացնում Է կյանքի ու արվեստի մասին խորհրդածող կինոռեժիսորի պատմությունը: Ժապավենում նկարահանվել են Անտոնիո Բանդերասը եւ Պենելոպա Քրուսը:

Կաննում Ալմոդովարը մրցանակներ Է ստացել երկու անգամ՝ լավագույն ռեժիսուրայի (1999 թ.) եւ լավագույն սցենարի (2006 թ.) համար: Կինոքննադատների ցուցակի երկրորդ տեղում սենեգալյան ծագմամբ ֆրանսիացի ռեժիսոր Մատի Դիոպի «Ատլանտիկա» աշխատանքն Է: Վարկանիշի հաջորդ դիրքում իսպանացի ռեժիսոր Դյաո Ինանյայի «Վայրի սագերի լիճը» ֆիլմն Է՝ 2,6 բալով:

Վարկանիշում ամենացածր գնահատականը (2,2 բալ) ստացել Է ամերիկացի ռեժիսոր Ջիմ Ջարմուշի «Մեռյալները չեն մահանում» ֆիլմը: Կինոնկարը բացել Է Կաննի 72-րդ փառատոնը, որն այս տարի կշարունակվում Է մինչեւ մայիսի 25-ը: Փառատոնի գլխավոր մրցանակի համար պայքար Է մղում 21 ֆիլմ, որոնց կեսից ավելին ներկայացնում Է Եվրոպան, չորս կինոնկար ներկայացվել Է Հյուսիսային Ամերիկայից, երեքը՝ Ասիայից եւ մեկական՝ Լատինական Ամերիկայից ու Աֆրիկայից: Այս տարի մրցույթի ժյուրին գլխավորել Է մեքսիկացի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am