Ռաֆայել Նադալը հաղթեց Հռոմի Մասթերսում

Armenpress 21:46, 19 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը պահպանեց Հռոմի մրցաշարի հաղթողի տիտղոսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ աշխարհի երկրորդ ռակետը՝ Ռաֆայել Նադալը, Հռոմի Մասթերս մրցաշարի տղամարդկանց մենախաղի եզրափակչում մրցեց աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի հետ: 2 ժամ 29 րոպե ձգված մրցախաղում Նադալը հաղթեց 6:0, 4:6, 6:1 հաշվով:

Իսպանացի Նադալը նվաճեց 34-րդ տիտղոսը Մասթերս կարգի մրցաշարերում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am