Փաշինյանը մայիսի 20-ին ազդարարելու է Հայկական հեղափոխության «ամենակարևոր փուլի» մեկնարկը. նա դատարանների մուտքերը փակելու կոչ է արել (լրացված)

Armenpress 19:07, 19 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին նախատեսում է ազդարարարել Հայկական հեղափոխության ամենակարեւոր փուլի մեկնարկը։ Այս մասին վարչապետը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Վաղը ժամը 12.00-ին կհայտարարեմ Հայկական հեղափոխության՝ երկրորդ, ամենակարեւոր փուլի մեկնարկը:

Ակնկալում եմ համաժողովրդական աջակցություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է Նիկոլ Փաշինյանը:

Ավելի ուշ մեկ այլ գրառման մեջ նշել է. «Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի:

Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում»:

» 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am