ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը Լոս Անջելեսում մասնակցել է «Ինովեյթ Արմենիա» ամենամյա 4-րդ փառատոնին

Armenpress 14:32, 19 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում մասնակցել է «Ինովեյթ Արմենիա» (Innovate Armenia) ամենամյա 4-րդ փառատոնին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդից, փառատոնի ընթացքում քարտուղար Գրիգորյանը հանդես է եկել բանախոսությամբ Հայաստանում հետհեղափոխական գործընթացների, քաղաքական փոփոխությունների, արձանագրված նվաճումների, Հայաստանի անվտանգության բովանդակության, անվտանգության ոլորտում առաջադրված նպատակների, Անվտանգության խորհրդի գործունեության և տիեզերքի խաղաղ օգտագործման ոլորտում Հայաստանի ծրագրերի մասին։

Փառատոնի հաջորդ փուլում ԱԽ քարտուղարը մասնակցել է Հայաստան-Սփյուք հարաբերությունների թեմային նվիրված պանելային քննարկումներին։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am