Նադալը Հռոմի մրցաշարի եզրափակչում է

Armenpress 22:39, 18 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը դուրս եկավ Հռոմի Մասթերս մրցաշարի եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակչում Նադալն ուժերն էր չափում հույն Ստեֆանոս Ցիցիպասի հետ: 1 ժամ 43 րոպե ձգված մրցախաղում իսպանացին առավելության հասավ երկու սեթերում 6:3, 6:4 հաշվով:

Նադալը եզրափակչում կմրցի Նովակ Ջոկովիչ-Դիեգո Շվարցման զույգի հաղթողի հետ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am