Google-ը որոշել է Եվրատեսիլի հավանական հաղթողին

Armenpress 21:28, 17 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Google որոնողական համակարգը հայտնել է «Եվրատեսիլ 2019»-ի հավանական հաղթողի անունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, համակարգը մրցույթի մասնակիցների անունների որոնման հիման կազմել է մրցույթի եզրափակչի հավանական աղյուսակը:

Ըստ որոնողական համակարգի՝ «Եվրատեսիլ 2019»-ում կհաղթի Ֆրանսիայի ներկայացուցիչը: Google-ի արդյունքներով երկրորդ տեղում կլինի Իսլանդիան, երրորդը՝ Ռուսաստանը: Լավագույն հնգյակի մեջ կլինեն նաև Նիդերլանդներն ու Բելառուսը:

Ընկերության մամուլի ծառայությունը հայտնել է, որ 2017թ. իրենց համակարգը ճիշտ էր գուշակել մրցույթի հաղթողին:

«Եվրատեսիլ 2019»-ի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 18-ին: Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկը մայիսի 16-ի երկրորդ կիսաեզրափակչում դուրս է մնացել պայքարից:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am