Արքայազ Հարրին և իր տիկին Մեգանը բացահայտել են իրենց որդու ծնվելու վայրը

Armenpress 21:21, 17 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի արքայազն Հարրիի և նախկին դերասանուհի, ամերիկացի Մեգան Մարքլի առաջնեկի ծննդյան վկայականի հրապարակումը վերջ է դրել բոլոր ենթադրություններին, թե որտեղ է ծնվել Արչի Հարրիսոն Մաունթբատտեն-Վինդզորը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, ծննդյան վկայականում նշված է, որ Արչին ծնվել է մասնավոր ծննդատանը՝ Portland Hospital-ում, որը գտնվում է Լոնդոնի կենտրոնում:

Նույն հիվանդանոցում ծնվել են նաև արքայազն Հարրիի զարմուհիները՝ արքայադստրեր Բեատրիսն ու Էժենին, ինչպես նաև թագուհու քրոջ ՝ արքայադուստր Մարգարեթի թոռները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am