1000х90.jpg (78 KB)

ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովը քննարկել է 6 ծառայողների նկատմամբ քննության նյութերը

Armenpress 21:00, 17 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի մայիսի 16-ին տեղի ունեցած հերթական նիստը վարել է ոստիկանության պետի առաջին տեղակալ, կարգապահական հանձնաժողովի նախագահ Արման Սարգսյանը, մասնակցում էին ոստիկանության շտաբի, ներքին անվտանգության, հասարակական կարգի ապահովման, իրավաբանական վարչությունների պետերը, ՀՀ վարչապետի աշխատակազմի պաշտպանության, անվտանգության և արդարադատության հարցերի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը եւ կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ողջունելով կարգապահական հանձնաժողովի կազմին՝ Արման Սարգսյանը հույս է հայտնել, որ համատեղ աշխատանքը լինելու է արդյունավետ, հավատարիմ մնալով հանձնաժողովի՝ իրավաչափ քննություն եւ վերահսկողություն իրականացնելու սկզբունքին։ 

Նիստի օրակարգում ոստիկանության 6 աշխատակիցների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերի եւ եզրակացությունների քննարկումն է եղել։ 

Պարզելով փաստական հանգամանքները՝ հանձնաժողովը որոշում է կայացրել դիմել ոստիկանության պետին հիշյալ ծառայողներից 3-ի նկատմամբ կիրառելու ոստիկանությունից ազատում կարգապահական տույժը, երկուսին հայտարարել խիստ նկատողություն, իսկ մեկ ծառայողի վերաբերյալ նշանակվել է նոր քննություն՝ նոր փաստական հանգամանքներ ձեռք բերելու համար։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am