Բելառուսի մշակույթի նախարարության պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Armenpress 18:18, 17 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Սերգեյ Շերեմետևի գլխավորած պատվիրակությունը ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Տիգրան Գալստյանի ուղեկցությամբ մայիսի 17-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ և լռությամբ հարգել սուրբ նահատակների հիշատակը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Բելառուսի մշակույթի նախարարության պատվիրակությունը և Տիգրան Գալստյանը եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել ցուցանմուշներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am