Կոռուպցիոն բնույթի հանցագործության նոր բացահայտում․ ապօրինություններ Գեղանիստի համայնքապետի կողմից

Armenpress 18:11, 17 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Արարատի մարզային վարչությունների և Մասիսի բաժնի ծառայողները համատեղ նախապատրաստել են նյութեր:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ Արարատի մարզի Գեղանիստի համայքապետարանի ղեկավարը, անձնական կամ խմբային շահերից ելնելով, 2015-2018 թվականներին համայնքի բյուջեից 860 հազար դրամ մաս-մաս փոխանցել է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի հաշվեհամարին՝ իբրև սոցիալապես անապահով քաղաքացու ուսման վարձի մասնակի վճար:

Մինչդեռ պարզվել է, որ քաղաքացին Գեղանիստ համայնքի բնակիչ չէ, ավելին, 2012 թվականից 56 հազար դրամ աշխատավարձով աշխատել է Արարատի մարզի Ձորակի համայնքապետարանում՝ որպես երկրորդ կարգի մասնագետ:

Գեղանիստ համայնքի շահերին պատճառվել է էական վնաս:Հարուցվել է քրեական գործ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am