Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորվեգիայի Թագավոր Հարալդ Հինգերորդին

Armenpress 17:47, 17 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորվեգիայի Թագավոր Հարալդ Հինգերորդին երկրի ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, բարձր գնահատելով Հայաստանի ու Նորվեգիայի միջև բարեկամական հարաբերությունները՝ նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ դրանք կզարգանան ու կընդլայնվեն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am