Էրդողանը եւ Մատվիենկոն հանդիպում են անցկացրել Ստամբուլում

Armenpress 17:39, 17 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 17-ին Ստամբուլում ընդունել Է Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Թուրքիայի ղեկավարի դիվանատունը: «Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վահդեթին առանձնատանն ընդունել Է Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյին»,-ասված Է տարածված հաղորդագրության մեջ:

Էրդողանի դիվանատունը բանակցությունների մանրամասնություններ չի հրապարակել: Մատվիենկոն այցով Թուրքիայում Է գտնվում մայիսի 15-ից: Այս ընթացքում նա բանակցություններ Է վարել Թուրքիայի մի շարք պաշտոնատարների, այդ թվում՝ Ազգային մեծ ժողովի նախագահի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am