Մարտական լազերները կորոշեն Ռուսաստանի ռազմական ներուժը XXI դարում. Պուտին

Armenpress 16:42, 17 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտական լազերային համալիրները գործնականում ամբողջ դարի ընթացքում կորոշեն ռուսական բանակի եւ նավատորմի մարտական ներուժը: Այդ մասին հայտարարել Է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դրանք գործնականում արդեն ստեղծված են: Ընդգծեմ. այդ ծրագրերի ժամանակին իրականացումը չափազանց կարեւոր Է, որովհետեւ առաջիկա տասնամյակներին, գործնականում ամբողջ XXI դարում զենքի հենց այդ տեսակները շատ բանով կորոշեն ռուսական բանակի եւ նավատորմի մարտական ներուժը»,- ասել Է Պուտինը՝ Սոչիում ռազմական թեմատիկային նվիրված խորհրդակցությունում, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am