Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Սանկտ Պետերբուրգում կայանալիք տնտեսական միջազգային ֆորումին

Armenpress 15:56, 17 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Սանկտ Պետերբուրգում կայանալիք տնտեսական միջազգային ֆորումին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը:

«ՀՀ վարչապետը ներկա է գտնվելու Պետերբուրգում կայանալիք տնտեսական ֆորումին»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը:

Սանկտ Պետերբուրգի տնտեսական միջազգային ֆորումը կայանալու է հունիսի 6-8-ը: Այն բացառիկ միջոցառում է տնտեսության և բիզնեսի աշխարհում: Ֆորումն անցկացվում է 1997 թվականից, 2006 թվականից՝ Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ: Այն հարթակ է աշխարհի տարբեր երկրների քաղաքական բարձր ներկայացուցիչների, ինչպես նաև համաշխարհային կազմակերպությունների ղեկավարների միջև շփումների համար:

Ֆորումի շրջանակներում անցկացվելու են խոշոր բիզնես, տնտեսական հանդիպումներ, կլոր սեղաններ, քննարկումներ՝ բիզնես ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am