Սամբիստները երկու բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Armenpress 15:32, 17 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Խիխոն քաղաքում մեկնարկեց սամբոյի Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչներն արդեն մեդալներ են նվաճել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի 7 մարզիկներից մարզական սամբոյի 68 կգ քաշային կարգում Ռաֆիկ Մանուկյանը և մարտական սամբոյի 57 կգ քաշային կարգում Պողոս Բադալյանը արժանացան բրոնզե մեդալների: Հաջող է հանդես գալիս հավաքականի առաջատար Տիգրան Կիրակոսյանը: Նա մարզական սամբոյի 52 կգ քաշային կարգի եզրափակչում է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am