Մասիմիլիանո Ալեգրին հեռանում է «Յուվենտուս»-ից

Armenpress 15:23, 17 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հեռացավ զբաղեցրած պաշտոնից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Հաջորդ մրցաշրջանում Ալեգրին չի լինի Թուրինում: Այս մասին պաշտոնապես` լրագրողների հետ հանդիպման ժամանակ կհաստատեն Ակումբի ղեկավար Անդրեա Անյելին ու Ալեգրին:

Ավելի վաղ իտալական ԶԼՄ-ները գրում էին, որ Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը կարող է գլխավորել իտալական «Յուվենտուս»-ը:

Դեշամն այն միակ թեկնածուն է գլխավոր մարզչի պաշտոնում, որին տեսնում են թուրինյան ակումբի ղեկավարները: Ֆրանսիացին ցանկություն ունի շարունակելու 2007 թվականին կիսատ թողած աշխատանքը: Դիդյե  Դեշամը 2018 թվականին Ֆրանսիայի ազգային թիմի հետ դարձավ աշխարհի առաջնությանը չեմպիոն:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am