Եվրամիությունը պատժամիջոցներ կսահմանի «երրորդ երկրների» դեմ կիբեռգրոհների համար

Armenpress 15:17, 17 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության (ԵՄ) խորհուրդն ընդունել Է որոշում ֆիզիկական եւ իրավական անձանց դեմ մուտքի արգելքի եւ բանկային ակտիվների սառեցման տեսքով սահմանափակիչ միջոցներ մտցնելու՝ Եվրամիության հնարավորության մասին, որոնք պատասխանատու են «երրորդ երկրների», օրինակ, ԱՄՆ-ի եւ միջազգային կազմակերպությունների «դեմ կիբեռգրոհների» համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Եվրամիության խորհրդի՝ մայիսի 17-ին տարածված հայտարարության մեջ:

Եվրամիությունը հայտարարել Է կիբեռգրոհների համար պատժամիջոցների սահմանման իրավաբանական մեխանիզմի ստեղծման մասին, բուն պատժամիջոցներն առայժմ չեն սահմանվել: Պատժամիջոցները կարող են սահմանվել ֆիզիկական եւ իրավական անձանց դեմ, որոնց ԵՄ-ն պատասխանատու Է համարում կիբեռգրոհների համար, սեւ ցուցակի տեսքով, որոնց ֆիգուրանտներին կարգելվի մուտքը Եվրամիության երկրներ, նրանց բանկային ակտիվները ԵՄ-ում պետք Է սառեցվեն, եվրոպական գործարարությանը կարգելվի շփումեր ունենալ նրանց հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am