Արմավիրի մարզի 9 համայքներում ընթանում են ճանապարհների փոսալցման և հարթեցման աշխատանքներ

Armenpress 19:29, 16 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն մայիսի 16-ի առավոտյան այցելել է Զարթոնք համայնք` ծանոթանալու համայնքի գլխավոր ճանապարհի աղացած ասֆալտով փոսալցման և հարթեցման աշխատանքներին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արմավիրի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Զարթոնքում և ևս ութ համայնքում փոսալցման և հարթեցման աշխատանքներն իրականացվում են մարզպետ Համբարձում Մաթևոսյանի, ԱԺ պատգամավոր Նարեկ Մկրտչյանի, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության տնօրինության և համայնքապետերի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:

Ըստ նույն աղբյուրի, մարզպետի միջնորդությամբ Սև ջուր գետից օգտվող Զարթոնք, Արտաշար և Եղեգնուտ համայնքներում ջրամատակարարումը բարելավելու և տարափոխիկ հիվանդությունները կանխարգելելու նպատակով Արաքս գետի ազատ հոսքերից ոռոգման ջրի դոտացիա է տրվել Սև ջուր գետին` Սելավ-Մաստարա հեղեղատարով և Արմավիրի մայր ջրանցքով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am