1000х90.jpg (78 KB)

Թավշյա հեղափոխությունը Հայաստանի համար լավ հնարավորություն է խորացնելու հարաբերությունները միջազգային կառույցների հետ. Լեհաստանի դեսպան

Armenpress 18:07, 16 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը միջազգային կառույցների հետ Հայաստանի հարաբերությունները խորացնելու լավ հնարավորություն է համարում երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը:

Այս մասին դեսպանը հայտնեց մայիսի 16-ին՝ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան:

«Շատ կարևոր է, որ հեղափոխության ընթացքում ոչ մի կաթիլ արյուն չթափվեց: Ես սա ասում եմ որպես մարդ, ով տեսել է 1981-1983թթ. Լեհաստանում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումը, որի ընթացքում բազմաթիվ մարդիկ զոհվեցին: Տեղի ունեցածը շատ լավ հնարավորություն է Հայաստանի կառավարության ու խորհրդարանի համար` խորացնելու հարաբերությունները ոչ միայն Եվրոպական միության, այլև ՄԱԿ-ի ու միջազգային այլ կառույցների հետ»,- ասաց դեսպանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am