Շուրջ հարյուր սատկած շնաձկներ են հայտնվել Մեծ Բրիտանիայի ափերին

Armenpress 17:41, 16 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ հարյուր սատկած շնաձկներ են հայտնվել Քարմարթենշիրի կոմսության Բարի-Պորտ վալիական քաղաքի ափին: Տեղի ունեցածի տեսանյութին ուշադրություն Է դարձրել տեղական Media Wales հրատարակությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ականատեսը հոլովակ Է հրապարակել Facebook-ի իր Էջում եւ նշել, որ գիշատիչների մոտավորապես հարյուր լեշ Է հաշվել: «Ինչ տխուր տեսարան Է,- գրել Է կինը:-Ինչ-որ մի պահի ես դադարեցի դրանք հաշվել, քանի որ յուրաքանչյուր նոր ալիք Էլ ավելի շատ լեշ Էր բերում»:

Ծովային ֆաունայի պահպանության ընկերության ներկայացուցիչը կարծում Է, որ կադրերում պատկերված Է եվրոպական կունյա շնաձուկը: Նրա խոսքով՝ այդ տեսակը առավել տարածվածն Է Ուելսի առափնյա ջրերում: Ծովային գիշատիչների մեծամասնությունը լողաթեւեր չուներ: Ըստ հրատարակության տեղեկատվության, որսագողերը հաճախ են որսում շնաձկներին, կտրում են դրանց լողաթեւերը եւ բաց թողնում: Վիրավոր ձուկը, լողալու ուժ չունենալով, ընկղմվում Է ջրի տակ եւ ծովի խորքերում կեր դառնում մյուս կենդանիների համար:

Ավելի ուշ լողաթեւերն օգտագործում են շնաձկով ապուրներ պատրաստելու մեջ կամ դրանք վաճառում են չինական շուկայում, որտեղ դրանցից բժշկական պատրաստուկներ են ստանում: Նման գործողությունների հետեւանքով տարեկան մոտավորապես հարյուր միլիոն շնաձուկ Է սատկում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am