Թրամփը Նյու Յորքի ղեկավարին համարել Է ԱՄՆ-ի ամենավատ քաղաքագլուխը

Armenpress 17:24, 16 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքի ղեկավար, դեմոկրատ Բիլ դե Բլազիոյին, որը հայտարարել Է 2020 թվականի ընտրություններում նախագահական մրցարշավին իր մասնակցելու մասին, համարել Է երկրի ամենավատ քաղաքագլուխը եւ նշել, որ քաղաքի բնակիչները նրան ատում են, տեղեկացնում Է «Արմնեպրես»-ը:

«Ընտրություններում դեմոկրատների թեկնածուների խումբը կհամալրվի եւս մեկ գեղեցիկ տղամարդով: Բիլ դե Բլազիոն, որը համարվում Է ԱՄՆ-ի ամենավատ քաղաքագլուխը, այսօր, հնարավոր Է, հայտարարի նախագահի պաշտոնի համար իր թեկնածությունն առաջադրելու մասին: Նա ծաղրի առարկա Է, բայց եթե դուք ցանկանում եք բարձր հարկեր եւ հանցավորության բարձր մակարդակ, ապա նա ձեր մարդն Է: Նյու Յորքը նրան ատում Է»,-գրել Է ԱՄՆ-ի ղեկավարը իր պաշտոնական Twitter-օգտահաշվում:

Թրամփի խոսքով՝ քաղաքագլուխը դեռ նոր պետք Է հայտարարի իր թեկնածության մասին, թեեւ Twitter-ում հաղորդագրության հայտնվելու պահին քաղաքական գործիչն արդեն պաշտոնապես միացել Էր նախագահական մրցարշավին: «Ես՝ Բիլ դե Բլազիոս, եւս իմ թեկնածությունն եմ առաջադրում ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար, որովհետեւ եկել Է աշխատող մարդկանց շահերն առաջին տեղում դնելու ժամանակը»,-հայտարարել Է նա տեսահոլովակում, որը պատրաստվել Է ընտրարշավի մեկնարկի կապակցությամբ:

Այս հոլովակում նա օրինակներ Է բերում Նյու Յորքի քաղաքագլխի պաշտոնում իր հաջողություններից, որոնք վերաբերում են քաղաքացիների կյանքի եւ աշխատանքի պայմանների բարելավմանը: Նաեւ դե Բլազիոն քննադատում Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը միգրացիայի եւ շրջակա միջավայրի ոլորտում: «Դոնալդ Թրամփին հարկավոր Է կանգնեցնել»,-կարծում Է Նյու Յորքի քաղաքագլուխը: Դե Բլազիոն, այսպիսով, դարձել Է Դեմոկրատական կուսակցության՝ թվով 24-րդ անդամը, որը հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար պայքարելու մտադրության մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am