«Ի՞նչ ես ուզում ինձանից». Մելաձեն նոր երգ Է թողարկել

Armenpress 17:10, 16 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրացական ծագմամբ ռուսաստանցի երգիչ Վալերի Մելաձեն նոր երգ Է թողարկել, որը կրում Է «Ի՞նչ ես ուզում ինձանից» անվանումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հուզական կոմպոզիցիան բաժանման եւ խամրած զգացմունքների մասին Է. «ՉԷ որ տարօրինակ Է, երբ ինքդ քեզ խաբում ես, երբ դրված են բոլոր վերջակետները», ասվում Է երգի առաջին իսկ տողում: Ի դեպ, հենց այդ տողն Է երգիչը զետեղել Instagram-ի իր սթորիզում:

«Ի՞նչ ես ուզում ինձանից» երգի պատճառով երկրպագուներն սկսել են հարց տալ, թե արդյոք ամեն ինչ լավ Է արտիստի եւ երգչուհի Ալբինա Ջանաբաեւայի անձնական կյանքում: Իսկ մյուսները պարզապես ուրախ են, որ Մելաձեն նոր երգ Է թողարկել, նրանք շնորհակալական խոսքեր են գրում նրան եւ նոր ստեղծագործությունը համարում են հիթ:

Վալերի Մելաձեն երեք դուստր ունի Իրինա Մելաձեի հետ առաջին ամուսնությունից եւ երկու որդի, որոնք ծնվել են երկրորդ կնոջից՝ «ՎԻԱ Գրա»-ի նախկին մենակատար Ալբինա Ջանաբաեւայից, հաղորդել Է Sputnik-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am