Մահացել Է Ավստրալիայի նախկին վարչապետ Ռոբերտ Հոուքը

Armenpress 16:44, 16 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 89 տարեկան հասակում վախճանվել Է Ավստրալիայի նախկին վարչապետ Ռոբերտ Հոուքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 16-ին հայտնել Է 9-news հեռուստաալիքը՝ վկայակոչելով նրա կնոջ հայտարարությունը:

Նա ասել Է, որ նախկին քաղաքական գործիչը մահացել Է Ավստրալիայի իր տանը՝ մերձավորների շրջապատում: Նա թողել Է երեք երեխաների եւ մի քանի թռների:

Հոուքը Ավստրալիայի 23-րդ վարչապետն Էր, կառավարությունը գլխավորել Է 1983-1991 թվականներին: Նրա ղեկավարությամբ Ավստրալիայի Լեյբորիստական կուսակցությունը երկու անգամ՝ 1984 եւ 1987 թվականներին հաղթել Է խորհրդարանական ընտրություններում: 1991 թվականի դեկտեմբերին Հոուքը ժողովրդականության վարկանիշի անկումից հետո կորցրել Է կուսակցության առաջնորդի պաշտոնը եւ այնուհետեւ լքել խորհրդարանը: Նրա ղեկավարության շրջանում կառավարությունը մի շարք նկատելի բարեփոխումներ Է իրականացրել Ավստրալիայի տնտեսության մեջ եւ արդյունաբերության սեկտորում, ներառյալ վնասաբեր ճյուղերի սուբսիդավորման չեղարկումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am