Ավտոբուսը դարձել է հետիոտնի մահվան պատճառ
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Հունան Ավետիսյան փողոցում մայիսի 16-ին դժբախտ պատահար է տեղի ունեցել: «Արմենպրես»-ին Երևանի քաղաքապետարանից տեղեկացրին, որ նախնական տվյալներով, 8 համարի ավտոբուսը կանգառ է կատարել չնախատեսված վայրում: Ավտոբուսից դուրս եկած միջին տարիքի կինը փորձել է հատել փողոցը մեքենայի առջևով: Այդ պահին համընթաց երթևեկող 3 համարի ավտոբուսը հարվածել է փողոցը հետիոտն երթևեկության համար չնախատեսված հատվածով անցնող կնոջը: Հարվածի հետևանքով վերջինս մահացել է:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ