Շանհայում առնվազն հինգ մարդ Է զոհվել շենքի փլվելու հետեւանքով

Armenpress 15:47, 16 Մայիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շանհայում հինգ մարդ Է զոհվել շենքի փլվելու հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է արտակարգ իրավիճակների տեղական վարչության հաղորդագրության մեջ: Փլուզումը տեղի Է ունեցել մայիսի 16-ի ցերեկը Չանինի շրջանի Mercedes-Benz գործարար կենտրոնում, որտեղ նորոգման աշխատանքներ Էին կատարվում շուրջ հազար քառակուսի մետր մակերեսում՝ շենքի 3 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսի դեպքում: Արտակարգ պատահարի հետեւանքով փլվածքների տակ Է մնացել 20 բանվոր: «Ժամը 16:45-ի (Երեւանի ժամանակով12:45-ի) դրությամբ փլավածքների տակից հաջողվել Է հանել 19 բանվորների, նրանցից հինգը մահացել են, չնայած բժիշկների ջանքերին»,- ասված Է հաղորդագրության մեջ:Մնացած տուժածների վիճակը գնահատվում Է՝ կայուն: Փլուզման պատճառն առայժմ հայտնի չԷ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am