Հայաստանում մաքսային արտոնություն են տրամադրում հագուստի արտադրությամբ զբաղվող ընկերությանը

Armenpress 12:55, 16 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսային արտոնություն տրամադրեց հագուստի արտադրության մեջ մասնագիտացված «ԱՐՍ-ՖԱՅՆ» ՍՊ ընկերությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ ընկերությունը պատրաստվում է 130 մլն դրամի ներդրում իրականացնել:

««ԱՐՍ-ՖԱՅՆ» ՍՊ ընկերությունը գործում է Երևան քաղաքում: Ընկերությունը կատարելու է 130 մլն դրամի ներդրում՝ ստեղծելով 5 նոր աշխատատեղ: Այժմ ընկերությունն ունի 12 աշխատող 100 հազար դրամ միջին աշխատավարձով»,- ասաց Խաչատրյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am