Շանհայում տասը մարդ Է հայտնվել փլված շենքի ավերակներում

Armenpress 10:31, 16 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շանհայում տասը մարդ Է հայտնվել փլված շենքի ավերակներում, որը վերակառուցվում Էր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 16-ին հայտնել Է «Պենպայ» տեղական լրատվական պորտալը:

Միջադեպը տեղի Է ունեցել օրվա առաջին կեսին Չանինի շրջանի Չժաոհուա փողոցում: Նշվում Է, որ անհայտ պատճառով մասամբ փլվել Է այն ֆաբրիկայի շենքի տանիքը, որը նորոգվում Է: Դրա հետեւանքով փլատակներում Է հայտնվել տասը բանվոր, որոնցից երեքին արդեն հաջողվել Է փրկել: Մնացածների վերաբերյալ տեղեկատվություն առայժմ չի ստացվել: Վթարի վայրում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները: Փլուզման տեղամասի մակերեսը կազմում Է մոտավորապես հազար քառակուսի մետր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am