Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի մի շարք թաղամասերի գազամատակարարումը

Armenpress 10:02, 16 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. մայիսի 16-ի առավոտյան դադարեցվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Բայրոն, Սայաթ-Նովա, Տերյան, Մաշտոց, Մոսկովյան, Իսահակյան փողոցներով պարփակված թաղամասի բազմաբնակարան շենքերի, ինչպես նաև  Իսակով պողոտայի թիվ 50/1, 50/2, 50/3, 50/4, 50/5, 52/1, 52/2, /52/3, 52/4, 52/5 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից: 

Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am