Հարոնյանի ինքնագոլը չխանգարեց «Ուրալ»-ին դուրս գալ Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ

Armenpress 22:44, 15 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոնյանի թիմը դուրս եկավ Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կիսաեզրափակչի պատասխան խաղում «Ուրալ»-ն արտագնա խաղում մրցեց Տուլայի «Արսենալ»-ի հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: Հայաստանի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը ինքնագոլի հեղինակ դարձավ «Ուրալ»-ի կազմում:

Սակայն Եկատեինբուրգի «Ուրալ»-ը դուրս եկավ եզրափակիչ, քանի որ թիմերի առաջին խաղում հաղթել էր նվազագույն հաշվով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am